Խելացի ժամացույցների ֆունկցիաներ, որոնք կփոխարինեն այլ սարքերի աշխատանքը

xelaci

 Արդեն գաղտնիք չէ, որ սմարթ ժամացույցները խելացի օգնականներ են մեր առօրյա կյանքում՝ ճիշտ այնպես, ինչպես մեր առօրյայի մասը դարձած սմարթֆոնները: Խելացի ժամացույցը կաատարում է ոչ միայն ժամացույցի դեր, այլև հաջողությամբ փոխարինում է մի շարք այլ սարքերի, որոնք հնարավոր չէ մշտապես ունենալ ձեռքի տակ: Խելացի ժամացույցը միշտ ձեզ հետ է, ձեր ձեռքին:

Ջերմաչափի, տոնոմետրի, օքսիմետրի և այլ բժշկական սարքերի ֆունկցիաներ:

Ընդամենը մեկ կոմպակտ ժամացույցը, իր հիմնական ֆունկցիաներից բացի, կարող է իրականացնել նաև նշված բժշկական սարքավորումների ֆունկցիաները, ինչը խոսում է սմարթ ժամացույցների անվիճելի առավելության մասին: Խելացի ժամացույցը չափում է  արյան ճնշումը, արյան մեջ թթվածնի մակարդակը, սրտի զարկերի քանակը, մարմնի ջերմաստիճանը: Ավելին՝ կարիք չկա ժամանակ առ ժամանակ դիմելու նշված ֆունկցիաներին, ժամացույցն ամեն ինչ անում է ինքնուրույն և շեղումներ նկատելու պես ծանուցում այդ մասին:

Խելացի ժամացույցը փոխարինում է ֆիթնես-ապարանջանին:

Սպորտով զբաղվողները և առողջ ապրելակերպին հետևողներն անշուշտ գիտեն, թե ինչ է ֆիթնես-ապարանջանը: Վերջինս ձեռքին ամրացվող, ժամացույցի նման թեթև սարք է, որը հսկում է քունը, հաշվում քայլերի քանակը, հուշում, որ երկար ժամանակ անշարժ եք եղել ու կատարում է նմանատիպ այլ ֆունկցիաներ՝ հանդես գալով անձնական մարզիչի դերում: Ինչ խոսք, կարևոր գործառույթներ են, սակայն ֆիթնես ապարանջանի գործառույթները սահմանափակվում են հիմնականում նշվածներով: Խելացի ժամացույցի դեպքում մենք ունենում ենք թե՛ ֆիթնես-ապարանջան ու թե՛ օգտվում խելացի ժամացույցի այլ ֆունկցիաներից: Միակ տարբերությունն այն է, որ ֆիթնես ապարանջաններն ավելի էժան են, քան խելացի ժամացույցները, ինչը տրամաբանական է:

jamacuyc

Հեռախոսի ֆունկցիաներ:

Խելացի ժամացույցներն աշխատում են հիմնականում սմարթֆոնի հետ սինքրոնացման շնորհիվ և երբեմն նույնիսկ փոխարինում վերջինիս: Եթե սմարթֆոնը ձեզ մոտ չէ, դուք միևնույնն է ստանում եք ծանուցումներ զանգերի, հաղորդագրությունների վերաբերյալ: Խելացի ժամացույցների որոշ մոդելներում հնարավոր է տեղադրել սիմ քարտ և լիարժեք օգտվել հեռախոսի ֆունկցիաներից, այն է՝ կատարել և ստանալ զանգեր:

jam

Եթե վերը նշված ինֆորմացիան ձեզ հուշեց, որ անհրաժեշտ է գնել խելացի ժամացույց, ուշադրություն դարձրեք նաև այն հանգամանքին, որ շուկայում հնարավոր է գտնել խելացի արևային ժամացույց, որը լիցքավորվում է արևի էներգիայով՝ հատուկ մարտկոցների շնորհիվ: Այսօր արդեն կարելի է գնել սմարթ ժամացույց Երևանում գործող խանութ-սրահներից, որտեղ ներկայացված են տարբեր բրենդների մոդելներ՝ առավել կամ պակաս ֆունկցիաներով, ինչի շնորհիվ կկարողանաք ընտրել ձեզ ամենից շատ համապատասխանող մոդելը:

Ձեզ կհետաքրքրի...