Նախնական տեղեկություններով՝ մարտական հենակետում կատարվածը կապ չունի հակառակորդի հետ. ՀՀ ՊՆ

Nakhnakan teghekutyunnerov

 ՀՀ ՊՆ-ն նոր մանրամասներ է հայտնել օգոստոսի 19-ին ՀՀ ԶՈՒ մարտական հենակետերից մեկում 3 հայ զինծառայողի դի հայտնաբերելու դեպքի վերաբերյալ:

Մամուլում շրջանառվող՝ դիվերսիայի մասին լուրերին ի պատասխան՝ ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից 1lurer.am-ին հայտնեցին, որ դեպքի հանգամանքները լիարժեք բացահայտելու նպատակով այս պահին ամբողջ ծավալով անհրաժեշտ գործողություններ են ընթանում:  

ՀՀ ՊՆ-ից հայտնեցին, որ նախնական տեղեկություններով՝ մարտական հենակետում կատարվածը կապ չունի հակառակորդի հետ։

«Նոր տեղեկատվություն ունենալուն պես պաշտպանության նախարարությունը հանդես կգա համապատասխան հաղորդագրություններով»,- տեղեկացրին ՊՆ-ից:

Ավելի վաղ հայտնել էինք՝ օգոստոսի 19-ին, ժամը 02։15-ի սահմաններում, հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում գտնվող մարտական հենակետում հայտնաբերվել են շարքայիններ, 2002 թ. ծնված Մուրադ Աշոտի Մուրադյանի, 2002 թ. ծնված Լևոն Ռաֆաելի Հարությունյանի, և 2002 թ. ծնված Գոռ Արտակի Սահակյանի դիերը՝ հրազենային վիրավորումներով։  

Ձեզ կհետաքրքրի...