ՄԻՊ-ը սեփական նախաձեռնությամբ վարույթ է սկսել 3 զինծառայողների մահվան դեպքով
ՄԻՊ գրասենյակից տեղեկացնում են, որ նախարարն Արման Թաթոյանին է ներկայացրել դեպքի հետ կապված իրավիճակը: Նա նշել է, որ բացարձակ կեղծ է սոցիալական ցանցերով տարածված տեղեկությունը, թե մեր երեք զինծառայողների մահը ադրբեջանական կողմի դիվերսիոն ներթափանցման հետևանք է:
Հաշվի առնելով, որ խոսքը վերաբերում է մեր երկրի զինվորների իրավունքների, այդ թվում՝ մահացած զինծառայողների կյանքի իրավունքի պաշտպանությանը, Արման Թաթոյանի որոշմամբ սեփական նախաձեռնությամբ սկսվել է վարույթ:
Միջադեպի հետ կապված՝ պարզաբանումներ ստանալու նպատակով գրություններ կուղարկվեն իրավասու պետական մարմիններին: