Կրակոցներ Երևանում․ կա վիրավոր․ դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված գնդակ, արնանման հետքեր և պատառոտված, արյունոտ հագուստ․

krakocner

 Երեկ, օգոստոսի 18-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 23։10-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Բակունցի փողոցի թիվ 11 շենքի բակում կրակոցներ են հնչել։  Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպեր գծով տեղակալ Արթուր Զաքարյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը, ինչպես նաև ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Միքայելյանը։  Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Վարդան Ավագյանի, հատկապես կարեվորագույն գործերով ավագ քննիչներ Հայկ Սարիբեկյանի և Գևորգ  Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված վայրից հրազենային վնասվածքով Երևանի Հերացու անվան Թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 50-ամյա Արամ Երեմյանը։ Վերջինս ստացել է «աջ սրունքի  բաց հրազենային վրավորում»։  Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի բակում, զրուցարանի մեջ հայտնաբերել են ատրճանակից կրակված 1 հատ գնդակ, արնանման հետքեր, պատռված և արյունոտված հագուստ։ Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները, ովքեր սահմանազատել են տարածքը, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները չմոտենան տարածքին։ Փաստի առթիվ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաձգաբանական և դատաբժշկական։ Դեպքի վայր են ժամանել նաև ոտսիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները տաք հետքերով պարզել են՝ ում հետ է վիճաբանել Ա․ Երեմյանը, ով նրա հասակակիցն է և Երևանի բնակիչ։  Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ կասկածյալին և հանցագործություն գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։ 

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի 

shamshyan.com 

Ձեզ կհետաքրքրի...