Ընթանում է քննություն, որը լիարժեք կպարզի դեպքի բոլոր հանգամանքները. ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծ տեղեկություններ տարածելուց

Qnnutyun

 Օգոստոսի 19-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ մամուլում իրականությանը չհամապատասխող մի շարք տեղեկություններ են շրջանառվում։

ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.

«Համոզիչ կերպով խնդրում ենք հետևել բացառապես պաշտոնական տեղեկատվությանը և չտարածել կեղծ տեղեկություններ դեպքի պատճառների, առավել ևս՝ զոհված զինծառայողների ստացած վնասվածքների վերաբերյալ։ Նման տեղեկությունների տարածումը ձեռնտու է բացառապես հակառակորդին։

Ընթանում է քննություն, որը լիարժեք կպարզի դեպքի բոլոր հանգամանքները և հանրությանը պատշաճ կերպով կտրամադրվի համապատասխան տեղեկատվություն»:

Ձեզ կհետաքրքրի...