Փոխհրաձգություն է տեղի ունեցել Քաբուլի օդանավակայանում
Օգոստոսի 23-ի առավոտյան հրաձգություն Է տեղի ունեցել անվտանգության աֆղան աշխատակիցների եւ անհայտ անձանց միջեւ, մեկ աֆղան ուժային զոհվել Է: Այդ մասին Twitter-ի իր Էջում հայտնել Է Բունդեսվերը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Այսօր առավոտյան փոխհրաձգություն Է տեղի ունեցել անվտանգության աֆղանական ուժերի եւ անհայտ անձանց միջեւ Քաբուլի օդանավակայանի հյուսիսային մուտքի մոտ: Աֆղանստանի անվտանգության ուժերի աշխատակիցը զոհվել Է, եւս երեքը վիրավորվել են»,-ասված Է Գերմանիայի զինված ուժերի հաղորդագրության մեջ:
Ճշտվում Է, որ փոխհրաձգությանը մասնակցել են նաեւ գերմանացի եւ ամերիկացի զինծառայողները, նրանցից ոչ ոք չի տուժել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: