Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ ծնունդի ժամանակ 40-ամյա տղամարդն աչքի վնասվածք է ստացել

Salyut

 Կոտայքի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 22-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած արտակարգ դեպքի փաստով։ Այդ օրը Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Կոտայքի բաժին, որ «աջ աչքի ստորին կոպի պատռվածք, ակնագնդի ցնցում 3-րդ աստիճան, հիֆեմա հեմոֆթալմ, սկլեռայի ենթակոնուկտիվալ պատռվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի, գրում է shamshyancom-ը։ 

Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը, պարզվել է՝ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ, 40-ամյա Հրաչյա Ս․-ն է։  Վերջինս հիվանդանոցում հայտնել է, որ վնասվածքը ստացել է Գառնի գյուղում։

Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները, համայնքային ոստիկանության տեսուչ Գրիգորյանի գլխավորությամբ, պարզել են, որ նույն օրը՝ ժամը 21։30-ի սահմանում, Գառնի գյուղի Գ․ Մարզպետունու փողոցի տներից մեկում ծննդյան տոնակատարություն է տեղի ունեցել, որի ժամանակ պայթուցիկ-հրագործական միջոցը պայթեցնելիս պատահաբար թեքվել է ուղղությունը, ինչի արդյունքում դիպել է Հրաչյա Ս․-ին․ նա ստացել է նշված վնասվածքը։ 

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։  

Ձեզ կհետաքրքրի...