Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում․ Ծղուկ գյուղում բախվել են Mitsubishi Grandis-ն ու Nissan Pathfinder-ը․ կան վիրավորներ, այդ թվում՝ երեխաներ

tujac erexaner

 Այսօր, օգոստոսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 182 կմ հատվածում, Ծղուկ գյուղի վարչական տարածքում բախվել են Mitsubishi Grandis և Nissan Pathfinder մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի, այդ թվում՝ երեխաներ, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սիսիան» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սիսիանի թիվ 57 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։  Հրշեջ-փրկարարները վիրավորներից 2-ին մոտեցրել օպերատիվորեն ժամանած Սիսիանի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենային, որից հետո հոսանքազրկել են ավտոմեքենաներն ու փակել գազաբալոնները։  Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։  Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Սուրեն Վարդանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են  նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։  Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Սիսիանի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլլխավորությամբ։  Ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ 

Լուսանկարը՝ Յուրա Գաբրիելյանի 

shamshyan.com 

Ձեզ կհետաքրքրի...