Հայաստանի Հանրապետությունը, ինչպես ցանկացած խաղաղասեր պետություն, զինված ուժերը զարգացնելու եւ վերափոխելու է ոչ թե ագրեսիայի, այլ ագրեսիայից պաշտպանվելու, սեփական ինքնիշխանությունը պաշտպանելու լեգիտիմ եւ սահմանադրական նպատակով
Ռազմավարական առումով Հայաստանի Հանրապետությունն աստիճանաբար անցում կկատարի պրոֆեսիոնալ բանակի, էականորեն կփոխվի ժամկետային և զորահավաքային զինծառայության կառուցվածքը:
| Կարեւորում ենք մեր բանակի տեխնոլոգիական արդիականացումը, ավտոմատացված կառավարման համակարգի ներդրումը, զինվորական ծառայության գրավչության բարձրացումը աշխատավարձային եւ սոցիալական երաշխիքների նոր քաղաքականության միջոցով, ռազմական կրթության որակի էական բարձրացումը, ինչպես նաեւ կանանց առավել մասշտաբային ներգրավումը զինված ուժերի՝ մարտական ստորաբաժանումներում:
| Կանայք Հայաստանի Հանրապետության բնակչության մեծամասնությունն են եւ նրանց ռեսուրսի թերներգրավվածությունը որեւէ ոլորտում՝ պաշտպանությունից մինչեւ տնտեսություն, նշանակում է մեր երկրի զարգացման պոտենցիալի աղճատում:
ԱԺ-ում շարունակվում է Կառավարության հնգամյա ծրագրի վերաբերյալ քննարկումը: