Այսօր Վազգենին՝ թանգարան և տուն, այցի էին եկել հայրենիքի և ինքնիշխանության նույն մոտեցումը ունեցող իր ընկերները. Արամ Սարգսյան

aycelutyun
Հանրապետություն կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
Այսօր Վազգենին՝ թանգարան և տուն, այցի  էին եկել հայրենիքի և ինքնիշխանության նույն մոտեցումը ունեցող իր ընկերները։
Իրենցից որևէ մեկը իր մասին չէր պատմում,  չէր մեղադրում և մեղավորներ չէր փնտրում, իրենց բոլորին հետաքրքրում էր ապագան, երկրի, պետության ու մեր բոլորի անելիքը…
Մենք անսահման պարտք ունենք իրենց առաջ, իրենց ծնողների, իրենց սիրելիների առաջ, որը անընդհատ պետք է հիշել, որովհետև հայրենիքը նաև իրենք են, որովհետև հակառակը դավաճանություն է` հիմա և ընդհանրապես։

Ձեզ կհետաքրքրի...