Հրատարակվել է «Կարմիր գծեր, որոնք չպետք է հատի գործատուն» ձեռնարկը
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի և Հայաստանի արդյունաբերողների ու գործարարների միության միջև կնքված հուշագրի շրջանակներում մշակվել և հրատարակվել է «Աշխատանքային իրավունք. Կարմիր գծեր, որոնք չպետք է հատի գործատուն» ձեռնարկը։
Ձեռնարկում ներկայացված են ստուգաթերթերի հետ կապված իրավակարգավորումները, երեխաների աշխատանքային իրավունքները, հղի կամ մինչև 3 տարեկան երեխա ունեցողների աշխատանքային իրավունքները, օտարերկրացի աշխատողների իրավունքներն ու մի շարք այլ հարցեր։
Ձեռնարկը՝ այստեղ