«Թալիբանի» քաղաքական բյուրոյի խոսնակ. «Ուզում ենք, որ Թուրքիան մեզ օգնի»

Taliban Turqia

 Աֆղանստանի նկատմամբ վերահսկողություն սահմանած արմատական  «Թալիբան» խմբավորման Կատարի քաղաքական բյուրոյի խոսնակ Մուհամեդ Նայիմ Վերդաքը հայտարարել է, թե իրենք ցանկանում են Թուրքիայի հետ ստեղծել կառուցողական, բարիդրացիական և լավ հարաբերություններ։

«Թուրքիան կարևոր երկիր է, իսկ թուրքերը՝ մահմեդական եղբայր ժողովուրդ։ Թուրքիայի հետ կան պատմական, սոցիալական և մշակութային հարաբերություններ։ Մենք Թուրքիայի հետ որևէ խնդիր չունենք: Ուզում ենք, որ Թուրքիան մեզ օգնի»,- ասել նա։

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ ավելի վաղ ասել էր, եթե ազդակներ լինեն, ապա իրենք կերկխոսեն «Թալիբանի» հետ։

Ձեզ կհետաքրքրի...