Խոշոր ավտովթար Կապանում. «Բոգդան» ավտոբուսի անվահեծանը կոտրվելու հետևանքով, այն բախվել է շինության պատին. կա 7 վիրավոր

Bogdan

 Այսօր՝ օգոստոսի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Կապանի բնակիչ, 59-ամյա  Սամվել Ղազարյանը իր վարած «Բոգդան» մակնիշի ավտոբուսով Կապան քաղաքի Ռ. Մինասյան փողոցում անվահեծանի կոտրվելու պատճառով կորցել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտուց ձախ և բախվել շինության պատին: Ինչպես հայտնում  է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ս. Ղազարյանը, ուղևորներ, Երևանի բնակիչ, 15-ամյա Ռաֆայել Ս.-ն, Կապանի բնակիչ, 42-ամյա  Տիգրան Գալստյանը, Կապան քաղաքի բնակիչ, 29-ամյա Անի Տոնոյանը,  Երևանի բնակիչ,  45-ամյա Մհեր Ստեփանյանը, Երևանի բնակիչ, 38-ամյա  Եվա Հարությունյանը և Երևանի բնակիչ, 41-ամյա Նորա Տերտերյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Կապան» բժշկական կենտրոն:  Օպերաատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-դ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ:  Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետքննիչ Վահագն Կոստանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Կապանի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Վ. Գինոսյանի գլխավորությամբ: 

 Լուսանկարը՝ Յուրա Գաբրիելյանի 

shamshyan.com 

Ձեզ կհետաքրքրի...