Գերմանիայում Քեմալ Աթաթուրքի նկարով նախընտրական պաստառ է պատրաստվել

Ataturq

 Գերմանիայում պատրաստվում են խորհրդարանական ընտրություններին։ Թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում է հայտնվել ծայրահեղ աջակողմյան «Այլընտրանք Գերմանիայի համար»  (AFD) կուսակցության ղեկավար Մարսել Հոլդհամմերի նախընտրական պաստառը Բեռլինում։

Պաստառի վրա Հոլդհամերի ֆոնին պատկերված է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի լուսանկարը։ Իսկ լուսանկարի վերևի հատվածում գրված է. «Աթաթուրքն էլ ձայն կտար AFD-ին»։

Նախընտրական այդ պաստառը մեծ արձագանք է գտել համացանցի գերմանական և թուրքական տիրույթում։ Թե ում կողմից է պատրաստվել այն, առայժմ հայտնի չէ։

Գերմանիայում գործող և Թուրքիայի քեմալական ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցությանը» (ԺԴԿ-CHP) պատկանող «Բեռլինի միության» ղեկավար Քենան Քոլաթը խստիվ դատապարտել է նման պաստառի պատրաստումն ու տարածումը։

Աղբյուր`    Ermenihaber.am

Ձեզ կհետաքրքրի...