Գորիսում կինը բենզին է լցրել ամուսնու վրա ու այրել

Ayrel e

 SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  երեկ՝ օգոստոսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 14:10-ի սահմաններում  «Գորիս» բժշկական կենտրոնից  ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել,  որ  «մարմնի տարբեր հատվածների 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներ»  ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել  մի քաղաքացի: Ինչպես հայտնում  է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  հիվանդանոց է մեկնել ոստիկանության Գորիսի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Սյունիքի մարզի բնակիչ, 35-ամյա Անդրանիկ Ծ.-ն է:  Մինչ բժիշկնեը բուժօգնություն  էին ցուցաբերում նրան, Գորիսի ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ նույն օրը՝ ժամը 13:30-ի  սահմաններում  Անդրանիկ Ծ.-ի և նրա կնոջ՝ Արևիկ Ծ.-ի միջև տեղի ունեցած տարաձայնությունների պատճառով կինը ամուսնու հետ հանդիպել է Գորիսի Արցախյան խճուղու թիվ 1 հասցեում գործող բացօթյա սրճարանում զրուցելու նպատակով և այդ ժամանակ շշով բենզինը լցրել է ամուսնու կրծքավանդակին և այրել, ինչի հետևանքով էլ  վերջինը վնասվածքներ է ստացել: Փաստի առթիվ ոստիկանության Գորիսի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: 

Ձեզ կհետաքրքրի...