Արշակ Կարապետյանն ընդունել է ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետի առաջին տեղակալին
Օգոստոսի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հասան Կալոևի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է ՀՀ շուրջ ձևավորված անվտանգային միջավայրը: Գեներալ-լեյտենանտ Կալոևը ՀՀ պաշտպանության նախարարին զեկուցել է ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի համատեղ օպերատիվ ծավալման պլանավորման խնդիրների վերաբերյալ:
Կարծիքներ են փոխանակվել ՀԱՊԿ շրջանակներում որոշումների կայացման և հավաքական ուժերի կիրառման մեխանիզմների կատարելագործման շուրջ։
ՀՀ այցի շրջանակներում ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետի առաջին տեղակալը ծանոթացել է նաև ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի կազմում ընդգրկված հայկական ստորաբաժանումների մարտական պատրաստությանն առնչվող հարցերին: