Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուն մասնակցել է քրդերի շուրջպարին

Qrderi shurjpar

 Թուրքիայի նախկին արտգործնախարար (2009-2014թթ.), նախկին վարչապետ (2014-2016թթ.), իսկ այժմ ընդդիմադիր «Ապագա» կուսակցության հիմնադիր ղեկավար Ահմեթ Դավութօղլուն հայտնվել է քրդական և թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում։

Թուրքիայի հարավարևմտյան Հաքքարի նահանգ կատարած եռօրյա այցի ընթացքում տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է Թուրքիայի նախկին վարչապետը քրդական երաժշտության ներքո մասնակցում քրդական շուրջպարին։

Դեպքը տեղի է ունեցել Հաքքարի նահանգի Յուքսեքովա շրջանի քրդաբնակ Բավը գյուղի ճամբարում։ Ընդ որում Դավութօղլուն մասնակցում էի շուրջպարին տեղի քրդական աշիրեթի ներկայացուցիչների հետ։ Թուրքական աղբյուրը նշում է, որ Բավը գյուղի բնակչությունը իրեն համարում է Իրաքյան Քուրդիստանի առաջնորդ Մասութ Բարզանիի  ընտանիքի անդամ։

Ձեզ կհետաքրքրի...