New York Times. «Էրդողանը բացահայտ պարծենում է ընդդիմադիրների ապօրինի առևանգումներով»

Arevangum e

 Ամերիկյան նշանավոր «New York Times» օրաթերթն իր խմբագրականում գրել է, որ Էրդողանը բացահայտ պարծենում է իր ապօրինի առևանգումներով:

Հրապարակված հոդվածում անդրադարձ է կատարվել ավտորիտար առաջնորդների կողմից արտերկրում գտնվող ընդդիմադիրների դեմ իրականացվող գործողություններին:

Ամերիկյան նշանավոր օրաթերում նշվում է, որ օրինակ՝ Ռուսաստանի կամ Սաուդյան Արաբիայի առաջնորդները նմանատիպ դեպքերի առնչությամբ եթե խուսափում են «անձնական պատասխանատվություն ստանձնելուց», ապա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդհակառակը՝ նույնիսկ բացահայտ պարծենում է այդ գործողություններով:  

Հոդվածում նշվում է, որ ավտորիտար առաջնորդները մեծացնում են ճնշումը  այլ երկրներում գտնվող իրենց քաղաքական հակառակորդների նկատմամբ՝ օգտագործելով գլոբալիզացիայի ընձեռած հնարավորությունները, թվային տեխնոլոգիաները և հսկողության նոր մեթոդները՝ այլախոհներին ահաբեկելու, ձերբակալելու, առևանգելու, արտաքսելու կամ սպանելու համար:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2016 -ի հուլիսին տեղի ունեցած հեղաշրջման փորձից ի վեր բացահայտորեն կառուցել է հսկայական ցանց իր հակառակորդների դեմ՝ օգտագործելով ինչպես օրինական, այնպես էլ անօրինական միջոցներ:

«Freedom House» իրավապաշտպան կազմակերպության կողմից այս տարի հրապարակված զեկույցի համաձայն՝ առնվազն 58 առևանգում է տեղի ունեցել 17 տարբեր երկրներում:

 

ermenihaber.am

Ձեզ կհետաքրքրի...