Ռուսաստանը, Իրանը և Հայաստանը պետք է միասին գտնեն մեթոդներ` «Ադրբեջանին իր տեղը դնելու համար»․ Զատուլին

Zatulin

 Ռուսաստանը, Իրանը և Հայաստանը պետք է միասին գտնեն մեթոդներ` «Ադրբեջանին իր տեղը դնելու համար»։ Այս մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը։

Նա, մասնավորապես, նշել է․

«Ադրբեջանը զենքեր է գնում Թուրքիայից և Պակիստանից ու մի բան էլ զարմանում է, թե ինչու՞ են հայերը զինվում և ինչո՞ւ է Ռուսաստանը Հայաստանին զենք տալիս։ Անհրաժեշտ եմ համարում նշել, որ Ադրբեջանի վերջին գործողությունները ուղղված են Ռուսաստանի Դաշնության դեմ։

Ադրբեջանը նույնիսկ չի ստորագրել ռուս խաղաղապահների մանդատը։ Իր պրովոկացիաներով` Ադրբեջանը փորձում է ՌԴ-ին ներգրավել որեւէ միջադեպում, ապա կասկածի տակ դնել խաղաղապահների նեկայության հարցը»։ 

Ձեզ կհետաքրքրի...