Իրաքի հյուսիսում Թուրքիայի ԶՈՒ-ն ռմբակոծել է եզդիների ճամբարը

Rmbakocum

 Օգոստոսի 30-ին Թուրքիայի ԶՈՒ-ին պատկանող հարվածային ԱԹՍ-ները ռմբակոծել են Իրաքյան Քուրդիստանի Զախո քաղաքում գտնվող Քադիյա ճամբարը, որտեղ բնակվում են Սինջարի եզդի փախստականները: 

Այս մասին հայտնում է քրդական «Mezopotamya Ajansı» լրատվական գործակալությունը, հղում անելով «Rojnews»-ին: 

Նշվում է, որ ռմբակոծության հետևանքով կան սպանվածներ և վիրավորներ: Շտապ օգնության բազմաթիվ մեքենաներ են մեկնել դեպքի վայր: Ճամբարի տարածքում էլեկտրականությունն ամբողջովին խափանվել է:

 

 

Աղբյուր`    Ermenihaber.am

Ձեզ կհետաքրքրի...