Աբդուլ Ղանի Բարադարը կգլխավորի Աֆղանստանի նոր կառավարությունը

ABdul

 «Թալիբան» շարժման քաղաքական թևի առաջնորդ մոլլա Աբդուլ Ղանի Բարադարը կգլխավորի Աֆղանստանի նոր կառավարությունը: Այս մասին գրում է Reuters-ը՝ հղում անելով շարժման իր աղբյուրներին: Նրանց խոսքով՝ նոր վարչակազմում կլինեն նաև մոլլա Յակուբը և Դոհայում արմատականների ներկայացուցիչ Շեր Մոհամմադ Աբաս Ստանեկզայը: Երկու օր առաջ TOLOnews հեռուստաալիքը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ նախարարների կաբինետը կարող է գլխավորել «Թալիբան»-ի առաջնորդ մոլլա Հիբաթուլլահ Ախունդզադան: Տաթև Ֆռանգյան

 factor.am

Ձեզ կհետաքրքրի...