Թուրք ընդդիմադիրները հանդիպել է Իրաքյան Քուրդիստանի նախկին ու ներկա վարչապետների հետ

Qurdistan

 Թուրքիայի ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) պատվիրակությունը մեկնել է Իրաքյան Քուրդիստան, որտեղ հանդիպել է տեղի ղեկավարության հետ։

Առանձին հանդիպումներ են եղել Իրաքյան Քուրդիստանի վարչապետ Մասրուր Բարզանիի, ինչպես նաև նախկին ղեկավար Մասութ Բարզանիի հետ։

Մասրուր Բարզանին թուրք ընդդիմադիրների պատվիրակությանն ասել է, որ Թուրքիան Քուրդիստանի համար կարևոր երկիր է և այդ առումով Էրբիլը ցանկանում է խորացնել երկկողմ հարաբերությունները։ 

Հանդիպումներ են եղել նաև Իրաքյան Քուրդիստանի այլ պաշտոնյաների հետ։ Ինչպես նշել է ԺՀԿ-ի փոխնախագահը՝ այցի նպատակն է ամրապնդել կապերը քրդերի հետ։  Նշվում է նաև, որ ԺՀԿ-ի պատվիրակությունը հանդիպել է Իրաքի թուրքմենական համայնքի ներկայացուցիչների հետ։

Աղբյուր`    Ermenihaber.am

Ձեզ կհետաքրքրի...