Լաչինի շրջանում շարունակվել են ադրբեջանա-թուրքական համատեղ տակտիկական վարժանքները՝ մարտական կրակով

lachinum

 Լաչինի շրջանում շարունակվել են Ադրբեջանի ու Թուրքիայի միջև համատեղ տակտիկական վարժանքները՝ մարտական կրակով։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը։ Նշվում է, որ վարժանքների հերթական օրը հատուկ նշանակության ջոկատները բարդ ռելիեֆով տեղանքում խնդիրների կատարման գործողություններ են կատարել՝ ճանապարհային հանգույցներում դարանակալումների կազմակերպման, դիվերսիոն խմբերի հայտնաբերման և ոչնչացման ուղղությամբ, ինչպես նաև տարբեր խոչընդոտներ հաղթահարելով՝ պայմանական թշնամուն գաղտնի մոտեցման գործողություններ: Տաթև Ֆռանգյան

factor.am

Ձեզ կհետաքրքրի...