Փոխհրաձգություն է տեղի ունեցել իրանա-ադրբեջանական սահամնին
Ադրբեջանա-իրանական սահմանին հրաձգություն է եղել, կա վիրավոր։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը։
Ադրբեջանցի սահմանապահները նկատել են, թե ինչպես է Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից երեք անհայտ անձ ուղևորվում Ադրբեջանի սահման։
Սահմանախախտներ չեն ենթարկվել սահմանապահների՝ կանգ առնելու հրամանին և նրանք հրազեն են կիրառել։ Սահմանախախտներից մեկը վիրավորվել է, մյուս երկուսին հաջողվել է փախչել։
Վիրավորը Իրանի քաղաքացի է։ Ըստ ադրբեջանական տեղեկատվության՝ նրա պայուսակն ուսումնասիրելիս հայտնաբերվել է թմրանյութանման զանգված, որի քաշը կազմել է 11 կգ 700 գրամ։