Երևանի ախտոտվածության թույլատրելի սահմանը գերազանցվել է
Այս շաբաթ Երևանում Փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը: Այս մասին հայտնում են շրջակա միջավայրի նախարարությունից՝ ըստ վարչական կենտրոնների ներկայացնելով իրավիճակը.
Այսպես՝ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում, Շենգավիթում՝ սեպտեմբերի 7-ին և 8-ին, Արաբկիրում՝ սեպտեմբերի 6-ին:
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ սեպտեմբերի 4-8-ը:
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիան: