«Մեծ Մեսրոպ» ՍՊԸ-ն շրջակա միջավայրին հասցրել է շուրջ 4.5 մլն դրամի չափով վնաս

hatucel e

 Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից «Մեծ Մեսրոպ» ՍՊԸ-ում իրականացված ստուգմամբ հայտնաբերվել են մի շարք խախտումներ։
Ընկերությունը լեռնահատկացման ակտի սահմաններից դուրս արդյունահանել է 1660 խմ տուֆանման լեռնային զանգված, 5189.5 խմ տուֆի օգտակար հանածո։
Չի իրականացվել օգտակար հանածոյի պաշարի շարժի հավաստի հաշվառում։
Ընդերքօգտագործման բոլոր ձևերի աշխատանքների ընթացքում չի պահպանել և չի վարել երկրաբանական ու մարկշեյդերական փաստագրություն։
Օգտակար հանածոյի արդյունահանումը չի կատարվել ընդերքօգտագործման պայմանագրով սահմանված չափաքանակներին համապատասխան։
Լիազոր մարմնին չի ներկայացրել ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորված մշտադիտարկումների արդյունքների վերաբերյալ տարեկան ամփոփ հաշվետվությունները։
Վերոհիշյալ և մի շարք այլ խախտումների համար ընկերության նկատմամբ նշանակվել են վարչական տույժեր՝ ընդհանուր 450.000  դրամի չափով։
Համաձայն մթնոլորտի վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման հաշվարկի՝ շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 4.352.400  դրամ։

 

Ձեզ կհետաքրքրի...