«Եռաբլուր» զինվորական պանթեոնի մուտքի մոտ կրակոցներ են հնչել․ ՀԺ
Երեւանում, սեպտեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 17:20-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Սեբաստիա փողոցում՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնի գլխավոր մուտքի մոտ, կրակոցներ են հնչել:
Այս մասին «Հայկական ժամանակը» տեղեկացավ ՀՀ ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանից: «Դեպքի վայրում հայտնաբերվել է գազային ատրճանակից կրակած մեկ պարկուճ»,-ասաց նա: Այս պահին նյութեր են նախապատրաստվում:
Shamshyan.com-ի հաղորդմամբ էլ, նշված վայրում դեռեւս չպարզված հանգամանքներում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց Toyota մակնիշի ավտոմքեենայի վարորդն ու ուղևորը եւ Opel մակնիշի ավտոմեքենայի ուղևորը, որի ժամանակ էլ Opel-ի ուղևորը բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորել հասարակության նկատմամբ ու իր մոտ եղած գազային ատրճանակով 1 անգամ դեպի օդ կրակոց է արձակել: Ըստ լրատվամիջոցի՝ տեղեկություններ են ստացվել նաեւ, որ Toyota-ն վնասել է Opel-ը, որը տեղից տեղ էր տեղափոխում սպիտակ շապիկով արյունոտ քաղաքացու: