Ադրբեջանի պաշտպանության նախարարը Թուրքիայում է

Turqiaum

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հրավերով սեպտեմբերի 14-ին մեկնել է Անկարա։

Հասանովին ուղեկցել է նրա տեղակալը՝ ռազմաօդային ուժերի հրամանատար Ռամիզ Թաիրովը:

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ այցի շրջանակներում նախատեսվում է Հասանովի հանդիպումը Թուրքիայի ռազմական ղեկավարության հետ:

Զաքիր Հասանովը կմասնակցի նաև Քոնիայում «TURAZ ŞAHİNİ-2021» համատեղ զորավարժությունների շրջանակում իրականացվող միջոցառումներին:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ին Թուրքիա էր այցելել նաև Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևը:

Աղբյուր`    Ermenihaber.am

Ձեզ կհետաքրքրի...