Հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը կսահմանվեն աշխատանքային օր
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց էկոնոմիկայի նախարարության ներկայացրած «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին հավանություն տալու մասին օրենքի նախագծին, ըստ որի՝ հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը սահմանվում են աշխատանքային օր:
Ըստ հիմնավորման՝ տոն և հանգստյան օրերը, պայմանավորված ոչ աշխատանքային լինելու հանգամանքով, իրենց ազդեցությունն են թողնում ինչպես համախառն ներքին արդյունքի, այնպես էլ տնտեսության հիմնական ոլորտների արտադրանքի (ծառայությունների) թողարկման ծավալների վրա, արտաքին տնտեսական գործունեության (արտահանման և ներմուծման ծավալներ) իրականացման վրա, ինչպես նաև տեղական և օտարերկրյա գործընկեր կազմակերպությունների հետ պայմանագրային հարաբերությունների իրականացման վրա։
Նախագիծը կքննարկվի Ազգային ժողովում: