Հայաստանը ստանձնեց ՀԱՊԿ նախագահությունը

HAPK

  Հայաստանը ստանձնեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նախագահությունը։ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի ընդլայնված նիստի ավարտին Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը ՀԱՊԿ նախագահությունը ստանձնելու կապակցությամբ իր և իր երկրի անունից շնորհավորեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և մաղթեց արդյունավետ գործունեություն։

 ՀԱՊԿ անդամ երկրների կանոնադրական մարմինների հաջորդ նիստերը նախատեսվում է անցկացնել Հայաստանում՝ 2022 թվականի առաջին կեսին, իսկ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի  նիստը՝ 2022 թ. չորրորդ եռամսյակում: 

Ձեզ կհետաքրքրի...