Հռոմի Պապի հորդորը նրանց, ովքեր դեռ չեն պատվաստվել
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը տարակուսել է, թե ինչու շատ մարդիկ, այդ թվում` Հռոմի կաթոլիկ եկեղեցու որոշ կարդինալներ, հրաժարվում են պատվաստվել COVID-19-ի դեմ:
«Դա մի փոքր տարօրինակ է, քանի որ մարդկությունը պատվաստումների հետ բարեկամական պատմություն ունի», — ասել է կաթոլիկ եկեղեցու առաջնորդը` անդրադառնալով պատվաստումների հանդեպ անվստահության մասին լրագրողների հարցերին:
«Երեխա էինք, երբ մեզ պատվաստեցին կարմրուկի, պոլիոմիելիտի դեմ: Բոլոր երեխաները պատվաստվեցին և ոչ ոք ոչինչ չասաց»:
Պապ Ֆրանցիսկոսը, ով պատվաստվել է COVID- ի դեմ, պարբերաբար հանդես է գալիս համընդհանուր խնդրի լուծման համար պատվաստվելու հորդորներով:
Հիշեցնենք, որ անցյալ ամիս կարդինալ Ռեյմոնդ Բըրքը, ով դեմ էր արտահայտվել պատվաստումներին, վարակվել էր կորոնավիրուսով և հոսպիտալացվել ԱՄՆ-ում: