Տարածաշրջանում ստեղծված նոր իրավիճակը ստիպում է խորացնել կապերն ու կյանքի կոչել նախկին պայմանագրերը․ Իրանի նախագահի շնորհավորական ուղերձը

Parskastan

 Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին շնորհավորական ուղերձներ է հղել ՀՀ նախագահին և վարչապետին՝ Հայաստանի Հանրապետության Անկախոության տոնի կապակցությամբ, գրում է ԻՌՆԱ գործակալությունը։ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված ուղերձներում Ռաիսին գոհունակություն է հայտնել, որ Իրան-Հայաստան կապերը փոխշահավետ են և բարելավվել են ինչպես որակապես, այնպես էլ քանակապես: Իրանի նախագահը հավելել է, որ երկու երկրներում մեծ ներուժն ու տարածաշրջանում և միջազգային ասպարեզում ստեղծված նոր իրավիճակը ստիպում են խորացնել կապերն ու կյանքի կոչել նախկին պայմանագրերը և համագործակցության նոր ոլորտներ գտնել։ Ռաիսին նաև հույս է հայտնել, որ Հայաստանի և Իրանի միջև լավ հարաբերությունները երկկողմ և միջազգային մակարդակներում կընդլայնվեն համատեղ ջանքերով՝ ի շահ երկու ժողովուրդների։ Տաթև Ֆռանգյան

 factor.am

Ձեզ կհետաքրքրի...