2 հազարից ավելի պատերազմական գործերից 41-ն արդեն ուղարկվել են դատարաններ

Abrahamyan

 Շուրջ մեկ տարի Գլխավոր դատախազության հսկողության ներքո քննվող ավելի քան 2 հազար պատերազմական գործերից 41-ն արդեն ուղարկվել են դատարաններ։ 44-օրյա պատերազմի ժամանակ կատարված հանցանքների համար մեղադրվում է ավելի քան 800 անձ։

«Քրեական գործերը հարուցվում են, այսինքն՝ քանակը ավելանում է՝ պայմանավորված այն հանգամանքով, որ քննությունների ընթացքում ձեռք բերվող տվյալների հիման վրա, երբ բավարարվում է քրեական գործի հարուցման նվազագույն շեմի համար անհրաժեշտ փաստական տվյալների բազան, անմիջապես հարուցվում է քրեական գործ, և սկսվում է քննություն», — «Ազատության» հետ զրույցում ասաց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Աբրահամյանի փոխանցմամբ՝ 7 բարձրաստիճան զինվորական է մեղադրվում ռազմական տարբեր հանցագործությունների համար, որոնցից հայտնի է միայն Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի անունը։ Գեներալ Անդրանիկ Մակարյանը մեղադրվում է ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար, նրան մեղսագրվող արարքն առնչվում է հենց պատերազմին, Մակարյանը մեղքը չի ընդունում։ Չնայած մեղադրանքին՝ իրավապահները չեն կասեցրել բարձրաստիճան զինվորականի պաշտոնավարումը։ Իրավապահներն այլ մանրամասներ չեն հաղորդում։

Ձեզ կհետաքրքրի...