Ողբերգություն Էլբրուսի վրա. վերելքի ժամանակ մահացել է 5 լեռնագնաց, 14-ին հաջողվել է փրկել

Elbrusum

 Կաբարդինո-Բալկարիայի Էլբրուս լեռը բարձրանալիս մահացել է հինգ լեռնագնաց, արշավի 14 մասնակցին հաջողվել է փրկել: Մոտ 5400 մետր բարձրության վրա գտնվող մարդկանց որոնողափրկարարական գործողությունը տևել է ավելի քան յոթ ժամ: Այդ մասին Interfax-ին հայտնել են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Ըստ Կաբարդինո-Բալկարիայի արտակարգ իրավիճակների նախարարության՝ բազմաթիվ լեռնագնացներ վիրավորվել են: «Գրեթե բոլորը սաստիկ ցրտահարվել են: Ոմանք ունեն վերջույթների կոտրվածքներ: Նրանք բժշկական օգնություն են ստանում մոտ 4000 մետր բարձրության վրա»,- ասել է նախարարության գլխավոր վարչության պետը:

Էլբրուս բարձրացող լեռնագնացները եկել էին Ռուսաստանի 11 շրջանից: Interfax-ի աղբյուրը պարզաբանել է, որ բոլորը «30 տարեկանից բարձր են, շատերը՝ առանց փորձի»:

1lurer.am

Ձեզ կհետաքրքրի...