Ադրբեջանն արդեն հայտեր է ներկայացրել Ռուսաստանին՝ նոր տեսակի զենքի եւ ռազմական տեխնիկայի ձեռքբերման համար․ Ալիեւ

Putin Aliev

 Ադրբեջանն արդեն հայտեր է ներկայացրել Ռուսաստանին՝ նոր տեսակի զենքի եւ ռազմական տեխնիկայի ձեռքբերման համար, ասել է Իլհամ Ալիեւը: «Մենք լավ աշխատանք ենք կատարում բոլոր ուղղություններով, այդ թվում՝ ռազմատեխնիկական համագործակցության:

Բնականաբար, այժմ մենք նայում ենք նոր մշակումներին, այժմ արդեն տեխնիկական խմբերն ուսումնասիրում են նոր հնարավորությունները, մենք արդեն ներկայացրել ենք որոշ հայտեր, ուստի Ռուսաստանի հետ այս ուղղությամբ համագործակցությունը նույնպես կզարգանա», ասել է Ալիեւը «Ազգային պաշտպանություն» ամսագրին տված հարցազրույցում, տեղեկացնում է news.am-ը: Նա վստահություն է հայտնել, որ ապագայում Ռուսաստանի եւ Ադրբեջանի համագործակցությունը «կշարունակի զարգանալ»:

Ձեզ կհետաքրքրի...