Թուրքիայի 62-ամյա քաղաքացին դատվում է «Բռնապետ Էրդողանը» հոդվածով կիսվելու համար

Datum en

Թուրքական դատարանը ազատազրկման է դատապարտել 62-ամյա Մեհմեդ Շահ Թեքիներին: Նրան մեղադրանք է առաջադրվել «Հանրապետության նախագահին վիրավորելու» հոդվածով։

Մեղադրանքի համար հիմք է ծառայել այն, որ Թեքիները վիրտուալ մեդիա հարթակում տարածել էր թուրքական «Diken» լրատվակայքի՝  «Գերմանական «Bild» թերթ․ Թուրքիան ներքաշվում է քաղաքացիական պատերազմի մեջ» վերնագրով հրապարակումը։ Այն եղել է գերմանական հեղինակավոր «Bild» թերթում 2016թ. «Բռնապետ Էրդողանը․ Էլ ինչի՞ սպասել» գլխագրով հոդվածի արտատպումը։

Չնայած Թեքիները հայտնել է, որ իրեն չի պատկանում հոդվածը տարածած ֆեյսբուքյան հաշիվը՝ դատարանը վճռել է նրան ազատազրկել 1 տարի 3 ամիս 16 օր ժամկետով։

Հատկանշական է, որ հոդվածը «Diken»-ից զատ տարածվել է նաև մի շարք այլ լրատվակայքերում, և բոլոր հարթակներում այն դեռևս հասանելի է ընթերցողին։

Նշենք, որ Թուրքիայի արդարադատության նախարարությունը 2019թ․ հունիսի 26-ին թույլատրել է քրեական հետապնդում իրականացնել հանրապետության նախագահին վիրավորելու վերաբերյալ հոդվածով հատկանիշնեով։

 

 

 

ermenihaber.am

 

 

Ձեզ կհետաքրքրի...