Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում. «Շանթ» ռեստորանի մոտ բախվել են մի քանի ավտոմեքենաներ. կան տուժածներ.

vtar

  Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում Հասրաթյան փողոցում՝ « Շանթ»  ռեստորանային համալիրի հարևանությամբ բախվել է 4 ավտոմեքենա:  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով: Օպերատիվորեն ժանանել են նաև  ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի, 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ: Տեղում ուժեղացված  ծառայություն են կատարել նույն գումարտակի պարեկներ Վարդան Միրզոյանն ու Լևոն Ոսկանյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները իրենց ավտոմեքենաները չկայանեն վթարի վայրում և խցանում տեղի չունենա: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնները: Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են  պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է  հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ  Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ: Փաստի առթվ Գ. Ծառուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և  վիրավորների ինքնությունը: 

shamshyan.com 

Ձեզ կհետաքրքրի...