Իրաքյան Քուրդիստանի Զախո քաղաքում տեղի է ունեցել հայկական եկեղեցու հիմնարկեք

Qurdiastan

  Իրաքյան Քուրդիստանի Զախո քաղաքում, ՀԱԵ Իրաքի Հայոց Թեմի առաջնորդ Տէր Ավագ արք․ Ասատուրեանի ձեռամբ հոկտեմբերի 2-ին կատարվել է Սբ Մարիամ Աստվածածին հայկական եկեղեցու հիմնարկեքի արարողությունը, որին մասնակցել են Իրաքում ՀՀ դեսպանության հյուպատոս Ալիկ Ղարիբյանը և Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոսության հյուպատոս Անդրանիկ Հարությունյանը՝ տեղեկացնում են Իրաքում Հայաստանի դեսպանությունից:

Ըստ ՀԱԵ ծիսակարգի՝ շարականների և սաղմոսների երգեցողության ներքո նախ ջրով, ապա գինով լվացվել են եկեղեցու հիմքերում զետեղվելիք 16 քարերը՝ Քրիստոսի 12 առաքյալների, Պողոս առաքյալի, երկու ավետարանիչների և Ս. Գրիգոր Լուսավորչի անուններով, որից հետո Սրբազան Հայրը և առընթերակա հայ և քաղդեական եկեղեցիները ներկայացնող բարձրաստիճան հոգևորականները Սբ Մյուռոնով օծել են եկեղեցու հիմքերի քարերը, աղոթել կառուցվելիք տաճարի անսասանության և օրհնաբեր առաքելության համար: Օծումից հետո քարերը երեսուներկու խաչքավորների կողմից զետեղվել են եկեղեցու հիմքերում։

 

Embassy of Armenia in Iraq

Ձեզ կհետաքրքրի...