Իրանը փակել է իր օդային տարածքը Ադրբեջանի ռազմական ինքնաթիռների համար

Pak chanaparh

 Իրանը փակել է իր երկրի օդային տարածքը Ադրբեջանի ռազմաօդային ուժերի բոլոր ինքնաթիռների համար: Այդ մասին հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը:

 Լրատվամիջոցի աղբյուրների փոխանցմամբ, Թեհրանի ներկայացուցիչը «Ադրբեջանին զգուշացրել է ռազմավարական սխալներից զգուշանալու մասին»:

 Հեռուստաալիքը նշում է, որ Ադրբեջանն իր հերթին հայտարարել է Բաքվում Իրանի հոգևոր առաջնորդի գրասենյակը փակելու մասին:

 Անցյալ օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերքեց Թեհրանի մեղադրանքները՝ ուղղված Բաքվին՝ Իրանի հետ սահմանին մոտ գտնվող տարածաշրջաններ իսրայելական ուժեր ներգրավելու վերաբերյալ: Ալիևը նաեւ հավելել է, որ Ադրբեջանն ինքն է որոշում, թե ինչ մակարդակով հարաբերություններ կառուցել այլ պետությունների հետ:

 Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հայտարարել էր, որ «Ղարաբաղի ազատագրման ժամանակ մի շարք ահաբեկչական շարժումներ ներթափանցեցին տարածաշրջան, իսկ Իսրայելը այժմ տեղակայվում է Իրանի սահմանին ադրբեջանական կողմից՝ նույնպես փորձելով օգտվել այս լարվածությունից»:

 Նախարարի խոսքով՝ Իրանը քաղաքական մակարդակով իր մտավախություններն է հայտնել Իսրայելի ներկայության վերաբերյալ ու հավելել, որ Իրանը չի հանդուրժի իսրայելական ուժերի ներկայությունը իր սահմանների մոտ:

Ձեզ կհետաքրքրի...