Թուրանական ծրագրի իրականացում,հակաիրանական քաղաքականություն `նման վերնագրերով ստատուսներ սկսեցին գրել. Պետրոս Ղազարյան

Ghazaryan
 Թուրանական ծրագրի իրականացում,հակաիրանական քաղաքականություն `նման վերնագրերով ստատուսներ սկսեցին գրել մեր փորձագետները, երբ պարզվեց ,որ Ադրբեջանից Նախիջևան քաղաքացիական թռիչք է իրականացվել Հայաստանի օդային սահմանով։
Իսկ իրականությունն այն է ,որ Հայաստանի և Ադրբեջանի օդային սահմանները երբեք փակ չեն եղել։Պարզապես Ադրբեջանը դադարեցրել էր թռիչքները որպեսզի Հայաստանին փող չվճարի ու մեզ վնաս տա ։Նույն պատճառով չէինք թռնում մենք։
Իսկ Իրանը չի փակել օդային սահմանը ադրբեջանական քաղաքացիական թռիչքների համար։Միայն ռազմական։
Անգրագետ փորձագետները դարձել են մեր հանրության համար իսկական փորձություն։

Ձեզ կհետաքրքրի...