Թուրքիան ցանկանում է ԱՄՆ-ից գնել 40 միավոր F-16 կործանիչ
Թուրքիան ԱՄՆ-ից ցանկանում է գնել 40 միավոր F-16 կործանիչ: Այդ մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները՝ հղում անելով «Reuters» լրատվական գործակալությանը: Թուրքիան այդ հարցով արդեն դիմել է ԱՄՆ-ին:
Գործակալության տեղեկություններով՝ հնարավոր գործարքը գնահատվում 1մլրդ դոլար: Այս պահին Թուրքիայի դիմումն ուսումնասիրվում է պետդեպում և Պենտագոնի միջազգային պայմանագրերի հարցերով զբաղվող վարչությունում:
Չնայած այդ ամենին՝ նշվում, որ եթե Պենտագոնը և պետդեպը հավանություն տան գործարքին, միևնույնն է, մեծ է հավանականությունը, որ Կոնգրեսն այն կմերժի, քանի որ դրա համար կան մի շարք պատճառներ:
Որպես պատճառ առաջ է քաշվում այն, որ Թուրքիան Ռուսաստանից ձեռք է բերել S-400 զենիհրթիռային ՀՕՊ համակարգեր, ինչի հետևանքով թուրք-ամերիկյան հարաբերությունները ոչ վաղ անցյալում ճգնաժամի մեջ էին:
Ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը դիմել է պետքարտուղարություն՝ որոշ մանրամասներ իմանալու համար, սակայն գերատեսչությունից որևէ պատասխան չի ստացվել:
Հիշեցնենք, որ ԱՄՆ ու Թուրքիան պայմանագիր էին կնքել ամերիկյան գերժամանակակից F-35 կործանիչների ծրագրի վերաբերյալ, սակայն ամերիկյան կողմը Անկարային դուրս թողեց այդ ծրագրից և այդպես էլ չմատակարարեց այն 100 միավոր կործանիչները որոնք նախատեսված էին:
ermenihaber.am