Իրանի ԱԳ նախարարը պատրաստ է այցելել Երևան և Բաքու

Irani ag naxarary

 Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, որն ավարտել է այցը Մոսկվա, հայտարարել է, որ առաջիկայում կարող է այցելել Երևան և Բաքու, քանի որ հարևանների հետ հարաբերությունների զարգացումն ԻԻՀ նոր կառավարության առաջնահերթություններից է։ Այդ մասին, RegionMonitor-ի փոխանցմամբ, նա ասել է «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում։

Նախարարը նշել է, որ Իրանը հավասարակշռված քաղաքականություն է վարում՝ հավելելով, որ «Ադրբեջանն ու Հայաստանը Իրանի լավ հարևաններն են»։

«Մենք չենք կարող մեկի հետ աշխատել մյուսի դեմ»,- ասել է Աբդոլլահիանը։

Նշելով, որ վերջերս Իրան էր այցելել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ Աբդոլլահիանն ասել է՝ լավ կլիներ, որ Ադրբեջանի ԱԳ նախարարը ևս կարողանար Թեհրան այցելել։

Ձեզ կհետաքրքրի...