Ջո Բայդենը երկարացրել է Թուրքիայի դեմ պատժամիջոցները

Biden

 ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ երկարաձգում է Թուրքիայի դեմ պատժամիջոցները՝ Սիրիայում Անկարայի գործողությունների պատճառով։ Այս մասին ասված է Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ։ Նրա խոսքով՝ Սիրիայի Արաբական Հանրապետության հյուսիս-արևելքում Թուրքիայի իշխանությունների գործողությունները «խաթարում են ԻՊ-ի ջախջախման արշավը», ինչպես նաև վտանգի ենթարկում քաղաքացիական անձանց ու սպառնում տարածաշրջանի խաղաղությանը, անվտանգությանը և կայունությանը»։ Հիշեցնենք, որ Թուրքիայի նկատմամբ սահմանափակումները սահմանվել էին 2019 թվականին Թուրքիայի ԶՈւ-ի՝ Սիրիա ներխուժելու ու ընդդեմ քրդական աշխարհազորի գործելու համար։ Այն ժամանակ պատժամիջոցների տակ էին հայտնվել Թուրքիայի պաշտպանության նախարարը, Գլխավոր շտաբի նախկին հրամանատարը, ինչպես նաև Պաշտպանության և Էներգետիկայի նախարարությունները։ Տաթև Ֆռանգյան

 factor.am

Ձեզ կհետաքրքրի...