Թաթարստանում հոկտեմբերի 11-ը սգո օր է հայտարարվել

Tatarstanum

 Թաթարստանում հոկտեմբերի 11-ը սգո օր է հայտարարվել ինքնաթիռի կործանման կապակցությամբ, հայտնել է հանրապետության ղեկավարի մամուլի ծառայության ղեկավար Լիլիա Գալիմովան: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ճշտված տվյալներով՝ 16 մարդ զոհվել է: Ըստ Առողջապահության նախարարության տեղեկատվության՝ տուժածները հոսպիտալացվել են, նրանցից մեկը՝ ծայրահեղ ծանր վիճակում։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր առավոտյան՝ ժամը 9-ի սահմաններում, Թաթարստանի Մենզելինի շրջանում կոշտ վայրէջք է կատարել ԴՕՍԱԱՖ-ի L-410 ինքնաթիռը։  Օդանավում եղել են երկու օդաչուներ և 20 պարաշյուտիստներ։ Ինքնաթիռն ընկել է տեղական աերոակումբի օդանավակայանից թռիչքից անմիջապես հետո։ Գործակալության զրուցակցի տվյալներով ՝ ինքնաթիռը մեկ կիլոմետրից մի փոքր ավելի է անցել։ Կործանումից առաջ L-410 ինքնաթիռի օդաչուները զեկուցել են ձախ շարժիչի խափանման մասին։

 factor.am

Ձեզ կհետաքրքրի...