Սիրիայի արտգործնախարարը պահանջել է, որ Թուրքիան դուրս բերի իր զորքերը

Siriayi agn n

  Սիրիայի  արտգործնախարար Ֆեյսալ Ալ-Միկդադը մեկնաբանել է Մոսկվայում կայացած Սիրիայի ու Ռուսաստանի նախագահների հանդիպումը:

«Դա Ասադի լավագույն բանակցություններից մեկն էր: Մեր դաշնակից Ռուսաստանի հետ որևէ անհամաձայնություն չունենք ահաբեկչության դեմ պայքարում»,- ասել է Միկդադը:

Նա մեկ անգամ ևս ընդգծել է, որ օտարարերկրյա ուժերը պետք է դուրս գան Սիրիայի տարածքից:

Ըստ նրա՝ Անկարան պետք է դուրս գա Սիրիայի տարածքից, որից հետո պետք է կարգավորել թուրք-սիրիական հարաբերությունները: Սիրիացի պաշտոնյան նաև ԱՄՆ-ն կոչ է արել դուրս բերել զինված ուժերը Սիրիայի տարածքից:

Հիշեցնենք, որ Միկդադը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի 76-րդ նստաշրջանում հայտարարել էր, որ Թուրքիան և ԱՄՆ-ն բռնազավթիչ են և թալանում են Սիրիայի ժողովրդին պատկանող բնական ռեսուրսները: Նա նաև պահանջել էր, որ Թուրքիան դուրս բորի իրզորքերը Սիրիայի տարածքից:

 

ermenihaber.am

Ձեզ կհետաքրքրի...