Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի համբերության բաժակը լցվել է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի համբերության բաժակը լցվել է Սիրիայում ահաբեկիչների վերջին հարձակումների պատճառով։ Նա ասել է, որ Անկարան մոտ ժամանակներս իր ուժերով կվերացնի այս սպառնալիքը։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։ «Մեր զինվորականների վրա ահաբեկիչների քրդերի վերջին հարձակումները Սիրիայում լցրել են մեր համբերության բաժակը։ Մենք առաջիկայում համապատասխան քայլեր կձեռնարկենք, որպեսզի սեփական ուժերով վերացնենք Սիրիայից եկող վտանգները»,-ասել է Էրդողանն իր հեռուստաուղերձում։