Moderna-ն աշխարհի հետ չի կիսվի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի իր բանաձևով․ Աֆեյան

Nubar Afeyan

  Moderna- ն աշխարհի հետ չի կիսվի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի իր բանաձևով, այլ փոխարենը կավելացնի դեղամիջոցի արտադրությունը: Այս մասին հայտարարել է ընկերության նախագահ Նուբար Աֆեյանը, գրում է Associated Press- ը: Նա տեղեկացրել է, որ ընկերության ղեկավարությունը որոշել է ընդլայնել սեփական պատվաստանյութի արտադրությունը` բանաձևով կիսվելու փոխարեն: Աֆեյանը նշել է, որ Moderna-ն մեկ տարուց պակաս ժամանակահատվածում զրոյական արտադրությունից անցել է 1 միլիարդ դեղաչափի, ուստի արտադրության աճը ընկերության հնարավորությունների սահմաններում է: «Մենք կարծում ենք, որ կկարողանանք 2022 թվականին 1 միլիարդից 3 միլիարդ դեղաչափի հասցնել պատվաստանյութի արտադրությունը»,- ասել է Աֆեյանը։ Նա հիշեցրել է, որ ընկերությունն արդեն զգալի քանակությամբ պատվաստանյութ է տրամադրել ավելի աղքատ երկրներին ՝ հիմնականում ԱՄՆ կառավարության հետ աշխատանքի շնորհիվ: Moderna- ն այժմ նաև աշխատում է մի քանի երկրների կառավարությունների հետ «օգնելու նրանց դեղամիջոցներ մատակարարել ցածր եկամուտ ունեցող երկրներին»: Ըստ Աֆեյանի՝ ամենայն հավանականությամբ, այս տարվա վերջին երեք ամիսներին կսկսվի 40 միլիոն դեղաչափի առաքումը, մնացածը կուղարկվի հաջորդ տարի:   Տաթև Ֆռանգյան

 factor.am

Ձեզ կհետաքրքրի...