Կա մի խնդիր, որը կոչվում է Թուրքիա. Ռուս պատգամավորը տարածաշրջանում ստեղծված իրադրության մասին

Zatulin

 Կա մի խնդիր, որը կոչվում է Թուրքիա: Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում ասել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը` վերլուծելով տարածաշրջանային վերջին իրադարձությունները:

«Հիմա փորձ է արվում հեռանալ ստատուսի մասին խոսակցություններից, քանի որ դրանք լավ տեղ չեն տանելու: Դա ՌԴ-ի պաշտոնական իշխանությունների տեսակետն է: Ես անձնապես հասկանում եմ այդ տեսակետը, սակայն խորը կասկածներ ունեմ, որ կարող է այդ պրոյեկտը կյանքի կոչվել, և անցյալը կշրջվի: Միգուցե Հայաստանի իշխանություններում կան մարդիկ, որոնք այդ տարբերակին ավելի են վստահում»,- ընդգծել է պատգամավորը` անդրադառնալով արցախյան հիմնախնդրի շուրջ ստեղծված իրավիճակին:
Խոսելով Թուրքիայի կողմից առաջարկված «3+3» տարածաշրջանային համագործակցության ֆորմատի մասին` Զատուլինը նկատել է, որ այդ գաղափարի շուրջ կան հակասություններ՝ մասնավորապես մասնակիցների առումով: «ՌԴ-ն խնդիրներ ունի Վրաստանի և Թուրքիայի հետ, Իրանը սուր է արձագանքում Ադրբեջանին և Թուրքիային, Հայաստանը՝ նույնպես: Այս ֆորմատը պետք է այդ հակասությունները մի կողմ դնի, սակայն դեռ չպետք է կարծել, թե այն կարող է հաջողություն ունենալ: Ցանկությունները բարի են, սակայն իրագործման շուրջ կան հակասություններ»,- եզրափակել է Զատուլինը:

Ձեզ կհետաքրքրի...