Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. 35-ամյա վարորդը Lexus GX470-ով բախվել է ապառաժ քարերին և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորում

vtar

 Այսօր՝ հոկտեմբերի 12-ին,  խոշոր ավտովթար է տեղի ունեցել  Կոտայքի մարզում: Ժամը 22:10-ի սահմաններում Երևանի բնակիչ,  35-ամյա Հրայր Ալեքսանյանը  իր վարած  Lexus  GX470 մակնիշի ավտոմեքենայով Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի  3-րդ կմ հատվածում դեպի Աշտարակ ընթանալիս դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ապառաժ քարերին և  մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորակում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարոդ Հ. Ալեքսանյանը, ում  ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  Եղվարդի թիվ 46 հրշեջ-փրկարարական ջոկատի  փրկարարները, տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Օպերատիվ է գործել նաև Եղվարդի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը: Դեպքի վայրում հավաքվածներն էլ ասում էին, որ վիրավորին հիվանդանոց  է ուղեկցել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանը: Օպերատիվորեն  ժամանել են նաև նույն վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ  Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է  ոստիկանության Նաիրիի բաժին, որտեղից ժամանել է  հերթապահ խումբը՝  համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Արման Մելքոնյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է  ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: 

shamshyan.com

Ձեզ կհետաքրքրի...