Փարիզի սրտում գտնվող հատվածներից մեկը անվանակոչվել է Հայաստանի անունով

Parizum

 Երեկ երեկոյան Փարիզի քաղաքային խորհուրդն ընդունեց կարևոր որոշում՝ հերթական անգամ արձանագրելով Փարիզի և Հայաստանի միջև անխախտ բարեկամությունը և հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների ամրությունը։ Այս մասին գրված է Ֆրանսիայում ՀՀ դեսպանության Ֆեյսբուքի էջում:

«Քաղաքային խորհրդի միաձայն՝ որոշմամբ Փարիզի սրտում գտնվող հատվածներից մեկը՝ Ալմայի և Էնվալիդների կամուրջների միջև ընկած և Սենա գետին հարող ընդարձակ տարածքը, անվանակոչվեց Հայաստանի անունով՝ ստանալով Հայաստանի էսպլանադ հնչեղ անվանումը («Esplanade d’Arménie»)։

Հայաստանի էսպլանադը կընդգրկվի Փարիզի հասցեների պաշտոնական ռեգիստրում և իր ընդարձակ տարածքի մեջ կներառի նաև դեռևս 2004 թվականին բացված Կոմիտասի հուշարձանը և 2009 թվականին բացված Երևանի այգին։

Ձեզ կհետաքրքրի...